Ծառի տակ նորածին երեխա են թողել. ինչ հանգամանքներում են մայրերը լքում նորածիններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ հայտնի դարձավ , որ Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցում նորածին աղջիկ երեխա է հայտնաբերվել: Ովքեր են երեխային ծնողները այս պահին իրավապահները հետաքննություն են իրականացնում հասկանալու համար դեպքի հանգամանքները, իսկ այդ ընթացքում նորածնին տեղափոխվել են բժշկական կենտրոն հետազոտության հասականալու համար, թե արդյոք նորածինը խնդիրներ ունի, թե ոչ:

Ի դեպ, մինչ իրավապահները զբաղվում են այս դեպքով, նշենք, որ սա առաջին անգամը չէ, որ Կոտայքի մարզում նման դեպք է արձանագրվում: Մայիսի 15-ին Կոտայքի մարզում հայտնաբերվել էր մահացած նորածին պարզվել է, որ մահացած նորածնի մայրը նա Կոտայքի մարզի բնակչուհի՝ 40-ամյա Լ. Մ.-ն է, ով իրավապահներին հայտնել է, որ այս տարվա մայիսի 11-ին, առավոտյան իրենց բնակարանի զուգարանում առանց բժշկական միջամտության ծննդաբերել է տղա երեխա։

Վայրկյաններ անց նա նկատել է, որ երեխան մահացել է, ինչից հետո նորածնի դին պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորել և դրել է թղթե արկղի մեջ ու տեղափոխել Հրազդան քաղաքի Շահումյան փողոցին հարակից անտառային կանաչապատ տարածք՝ դնելով խոտերի մեջ, որից հետո հեռացել է։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների Լ. Մ.-ն երկար տարիներ է, ամուսնալուծված է, խնամքին ունի 2 անչափահաս երեխաներ՝ տղա և աղջիկ։




Լրահոս