Ադրբեջանի նոր սադրանքն ու Հայաստանը. ինչպե՞ս կարձագանքի Իսրայելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելական Haaretz պարբերականը նախօրեին գրել էր, թե Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր վաճառող Aeronautics Defense Systems իսրայելական ընկերության պատվիրակությանն Ադրբեջանում առաջարկել են նոր մահապարտ ԱԹՍ-ն հայկական դիրքերի դեմ «փորձարկել»։ Իսրայելցի օպերատորները հրաժարվել են, չնայած իրենց պատվիրակության ղեկավարների ճնշմանը, ինչից հետո վերջիններս իրենք են ուղղել անօդաչուները հայկական դիրքերի վրա։

Հոդվածում նշվում է, որ անօդաչուները «թիրախից շուրջ 100 մ հեռու են հարվածել, կորուստներ չեն եղել»։ Ըստ նույն աղբյուրի իսրայելական ընկերությունը հերքում է մեղադրանքը՝ նշելով, որ իրենց ներկայացուցիչները ԱԹՍ-ն չեն կառավարել, դա արել է գնորդը (Ադրբեջանը)։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հետաքննություն է սկսել Ադրբեջանի բողոքի հիման վրա:

Այն, որ տեղի ունեցածը մտահոգում է նաև Իսրայելին, ակնհայտ է դառնում հնչող մեկնաբանություններից ու սկսված հետաքննությունից: Իհարկե, այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի դեմ քայլեր անել, գաղտնիք չէ ոչ մեկի համար: ՀՀ-ՌԴ հարաբերությունների համատեքստում էլ Ադրբեջանը զենքի նոր խմբաքանակ ստանալուց առաջ բարձրաձայնում է այդ մասին՝ փորձելով հակառուսական տրամադրություններ առաջացնել: Հիմա էլ հերթը Իսրայելինն է. վերջին շրջանում ակնհայտ ակտիվություն է նկատվում հայ-իսրայելական հարաբերություններում, ինչը չէր կարող չանհանգստացնել Ադրբեջանի իշխանություններին:  Սակայն այս դեպքում Ադրբեջանի արարքը կարող է հակառակ ազդեցություն ունենալ և վնասել հենց իրենց:

Նաև հարց է առաջանում՝  ինչու՞ է Բաքուն իսրայելական անօդաչուները գնելուց առաջ պահանջել փորձարկել դրանք հայկական դիրքերի վրա: Չէ որ ապրիլյան պատերազմում Բաքուն կիրառել է իսրայելական հարվածային անօդաչուներ, ընդ որում դրանցով զգալի խնդիր առաջացնելով հայկական կողմի համար:  Արդյոք Ադրբեջանը խնդիրնե՞ր է ունեցել նախորդները կիրառելիս, թե՞ նոր իրավիճակում չունի Իսրայելի հանդեպ նախկին վստահությունը:




Լրահոս