«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով ԵՏՄ ապագային, այնքան էլ լավատեսական կանխատեսումներ չի արել: «Հիմա ես չէի ցանկանա շատ լավատեսական կանխատեսումներ անել, բայց չէի էլ ցանկանա այդ միության ավարտը տեսնել: Ես այն մարդկանց թվին չեմ դասվում, ովքեր հեռուն գնացող կանխատեսումներ են անում, որոնք չեն կատարվում:
Այն, որ միությունը պոտենցիալ ունի, դա ակնհայտ է: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում: Իհարկե, խնդիրները շատ են, սակայն պետք է փորձենք հաղթահարել այն խնդիրները, որոնք կարող են բերել բարդությունների»,- ասել է նա: Միաժամանակ, Սիմոնովը համեմատության եզրեր է անցկացրել ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջեւ՝ ասելով. «Եթե ԵՄ-ում մեծ մասամբ ուժեղ տնտեսություն ունեցող երկրներ են, ապա ԵՏՄ-ում այդպես չէ, կա մի երկիր` ՌԴ-ն, որը տնտեսապես դոմինանտ դիրքերում է: ԵՏՄ-ին այժմ պակասում է սեփական տնտեսությունը, եւ այն գործում է միայն քաղաքական ցանկությունների հիման վրա»»:
Ավեի մանրամասն` թերթի այսօրվա համարում: