ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ երեկ Պռոշյան գյուղում նորածին աղջիկ երեխա է հայտնաբերվել: Պռոշյան գյուղից նորածինը տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
ArmLur.am-ը զրուցեց Պռոշյանի գյուղապետ Արթուր Մուրադյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, թե երեկ անձամբ այցելել է բժշկական կենտրոն, տեսել նորածնին: Գյուղապետը մեզ հայտնեց, որ հանդիսանում է գյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ և այժմ զբաղված է երեխայի համար անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելով, որպեսզի կարողանան մանկատուն տանել:
Մուրադյանը հավելեց, որ այժմ ծննդյան վկայականի հարցերով է զբաղված, երեխայի համար անուն են որոշում՝ տատանվելով Անգելինա կամ Մարիամ անունների միջև:
Քնար Մանուկյան