ՀՀԿ-ականներին հանգստանալու հնարավորություն են տալիս. ինչ սպասել աշնանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ն այժմ իրականացնում է կուսակցության անդամների վերահաշվառման ծրագիր, որը օգոստոսի 20-ից հետո ավելի ինտենսիվ ընթացք կստանա: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

«Կուսակցության անդամների վերահաշվառման ծրագիր ենք իրականացնում, մեր սկբզբնական, շրջանային, տարածքային կազմակերպությունների աշխատանքն ենք կանոնակարգում, պատրաստվում ենք ՏԻՄ ընտրություններին, որոնք նոյեմբերին են տեղի ունենալու: Ըստ այդմ, հաշվարկվում են մեր հնարավորությունները, ծախսերը և համայնքների խոշորացման հետ կապված որոշակի վերադասավորումներ կլինեն նաև մեր կուսակցության կառույցների կոնտեքստում», -նշեց նա:

Թադևոսյանը ընդգծեց՝ սպասում են, որ կուսակցության բոլոր անդամները վերադառնան արձակուրդից, որը կլինի մինչև սեպտեմբերի 1-ը և ավելի ակտիվ կսկսեն աշխատել: «Երկարատև աշխատանքներ են սպասվում: Մեր բոլոր գրասենյակները պատրաստ են աշխատանքների, ուղղակի մարդկանց հնարավորություն ենք տալիս լավ հանգստանալու, բավականին թեժ նախորդ ընտրություններից հետո», – եզրափակեց նա:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս