102 ԿԱՄ 502 ԴՐԱՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Beeline»-ը հայտնում է, որ ավարտվել են բանակցությունները քաղաքապետարանի եւ այլ շահագրգիռ կողմերի հետ կարճ հաղորդագրությունների միջոցով կայանատեղի վճարի չափի փոփոխության շուրջ: Բաժանորդների համար հնարավոր թանկացումից խուսափելու նպատակով ընկերության կողմից ընդունվել է վճարման նոր կարգ:
Ըստ այդմ, օգոստոսի 1-ից սահմանվելու է մեկ հաղորդագրություն ուղարկելու համար նվազագույն հնարավոր վճար` 2 դրամի չափով: Այսուհետ «Beeline»-ի բաժանորդները մեքենան կայանելիս վճարելու են 102 կամ 502 դրամ: Ընկերությունն իր կողմից ձգտել է անել ամեն ինչ, որպեսզի վճարի կարգի փոփոխությունը չկատարվի ի վնաս բաժանորդների, եւ այս ծառայությունը մնա պարզ եւ հարմար մեր բաժանորդների համար:

 

 

ԿԳԱՆՁԻ 2 ԴՐԱՄ
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդները կշարունակեն ավտոկայանատեղի համար վճարել SMS հաղորդագրությամբ: Հաշվի առնելով SMS հաղորդագրությամբ ավտոկայանատեղի համար իրականացվող, վճարման ծառայության հանրային կարեւորությունը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը շարունակելու է տեխնիկական աջակցության ծառայություն մատուցել` վերանայված ձեւաչափով:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ իրավասու մարմինների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն այսուհետ SMS ծառայության համար կգանձի 2 (երկու) ՀՀ դրամ: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ծառայության դիմաց սահմանված խորհրդանշական այդ գումարն ընկերության համար չի կարող դիտարկվել որպես հավելյալ եկամտի աղբյուր. դա գործառնական անհրաժեշտություն է:
Նշված խնդրի՝ հանրության շահերից բխող հանգուցալուծումն ընտրվել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի, Երեւանի քաղաքապետարանի եւ գործընթացին մասնակցող բոլոր կողմերի միջեւ կառուցողական քննարկումների արդյունքում:
Կրկին հարկ ենք համարում հիշեցնել, որ SMS հաղորդագրությունների միջոցով ավտոկայանատեղի համար վճարելու մեխանիզմն ի սկզբանե նախատեսված էր որպես ժամանակավոր լուծում, սակայն ընդառաջելով հարմարավետ ծառայություն մատուցելու հասարակության պահանջին` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը համաձայնել է պահպանել վճարման այդ ձեւաչափը եւ մատուցել ծառայությունը:




Լրահոս