Նորածնային մահացության դեպք Երևանում. պատճառը եղել է ընկերքի անջատումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, օրեր առաջ մայրաքաղաքում գրանցվել է նորածնային մահացության դեպք:

Armlur.am-ը դեպքի առնչությամբ զրուցեց Վերարտադրողական պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի հետ, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը: Նա մեզ հետ զրույցում մանրամասնեց դեպքի հանգամանքները:

«Դա եղել է պտղի ներարգանդային մահ: Ծննդաբերության ժամանակ է դեպքը գրանցվել, որի պատճառը եղել է ընկերքի անջատումը: Դա հիմնականում մայրերի մահվան պատճառ է հանդիսանում, բարեբախտաբար, մենք հնարավորություն ունեցանք փրկել մոր կյանքը, սակայն պտղին չկարողացանք փրկել», – նշեց նա:

Նրա խոսքով, քանի որ ընկերքն անջատվում է, պտուղն այլևս չի շնչում և շնչահեղձ է  լինում:




Լրահոս