ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը հուլիսի 18-ին պայմանագիր է կնքել «Մոքսիկ» ընկերության հետ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախարարությունը գնել է տարազով երեք հատ պայուսակ եւ երեք հատ բրոնզյա կուլոններ` փոքր, միջին եւ մեծ չափերի: Ընբդհանուր այս իրերի համար նախարարությունը ծախսել է 33 հազար 800 դրամ:
ArmLur.am-ի հարցին` ո՞ւմ համար են այդ պայուսակներն ու կուլանները, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից հայտնեցին, որ հուլիսի 16-19-ը պաշտոնական այցով ՀՀ էին ժամանել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մտավոր սեփականության պետական գործակալության (SIPO) ղեկավարի տեղակալ, ազգային կոնգրեսի անդամ Հե Ժիմինի գլխավորած՝ 5 հոգուց բաղկացած պատվիրակությունը:
Այցի շրջանակներում կազմակերպվել է մշակութային միջոցառումներ, հյուրասիրություն, նվերների հանձնում: «Արդյունքում Չինաստանից ժամանած պատվիրակության անդամներին նվերների հանձնման համար «Մոքսիկ» ՍՊԸ-ի կողմից ձեռք են բերվել տարազով պայուսակներ 2 հատ՝ 8500 դրամ արժողությամբ եւ 1 հատ՝ 7500 դրամ արժողությամբ եւ բրոնզյա կուլոններ 1 հատ՝ 3000 դրամ արժողությամբ, 1 հատ` 3500 դրամ արժողությամբ և 1 հատ՝ 2800 դրամ արժողությամբ»:
Սյունէ Համբարձումյան