Այսօր Ստրուկների առևտրի և նրա վերացման զոհերի հիշատակի միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յուրաքանչյուր տարի Ստրուկների առևտրի և նրա վերացման զոհերի հիշատակի միջազգային օրը, հնարավորություն է ընձեռվում հարգանքի տուրք մատուցել և հիշել այն մարդկանց, ովքեր տառապել կամ մահացել են ստրկատիրական բիրտ համակարգի ճիրաններում:

Այս միջազգային օրվա նպատակն է բարձրացնել ռասիզմի և նախապաշարմունքների պարունակած վտանգների մասին իրազեկվածության մակարդակը:

Մարդկանց թրաֆիքինգը կարելի է սահմանել իբրև շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը` ուժի գործադրմամբ կամ դրա սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձեւերով, առեւանգմամբ, խարդախությամբ, խաբեությամբ, խոցելի վիճակի հետ կապված գերակա դիրքի չարաշահմամբ, կամ մեկ այլ անձի նկատմամբ հսկողություն իրականացնող անձի համաձայնությունը ստանալու նպատակով վճարումներ կամ օգուտներ տալու կամ ստանալու միջոցով:

Չնայած միջոցները, որոնցով գործել են ստրկության ավանդական և ժամանակակից ձևերը, մեծապես տարբերվում են, սակայն երկու դեպքում էլ մարդու իրավունքների և արժանապատվության ոտնահարումը առանցքային խնդիրներ են, ինչպես հռչակված է 1948 թ. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում:

Ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության` մեր օրերում միլիոնավոր մարդիկ, գլխավորապես՝ կանայք և երեխաներ, այս ողբերգական ճակատագրին են արժանանում` այդպիսով ընդգծելով հրամայական պահանջը բոլոր երկրների համար՝ պայքարելու մարդկանց թրաֆիքինգի դեմ և կանխելու այն: Մարդկության պատմության բոլոր փուլերում ստրկությունն իր տարատեսակ դրսևորումներով մարդկանց մասնակցությամբ զազրելի սոցիալական անարդարություն է:

Ռասիզմի, ռասայական խտրականության, օտարատյացության և հարակից անհանդուրժողականության դեմ ուղղված Համաշխարհային խորհրդաժողովը հայտարարել է. «Մենք գիտակցում ենք, որ ստրկությունը և ստրկավաճառությունը, այդ թվում նաև անդրատլանտյան ստրկավաճառությունը մարդկության պատմության մեջ սարսափելի ողբերգություններ էին ոչ միայն դրանց արգահատելի բարբարոսության, այլև հսկայական ծավալների ու կազմակերպված բնույթի և, հատկապես, զոհերի մարդկային էությունը ժխտելու պատճառով:

Մենք ընդունում ենք, որ ստրկությունը և ստրկավաճառությունը մեծ հանցանք է մարդկության դեմ և միշտ պետք է այդպիսին համարվեին, հատկապես՝ ստրկավաճառությունը»:




Լրահոս