«Ազատ դեմոկրատներ»-ը աշնան սկզբին համագումար կհրավիրի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն աշնան սկզբին պատրաստվում է համագումար հրավիրել: Օրը դեռևս հստակեցված չէ, սակայն ընթա­նում են նախապատրաստական աշխատանքներ: Կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանն ասաց, որ համագումարի ընթացքում կհնչեն այն օրակարգային հարցերը, որոնք իրենց կուսակցության ծրագրում են՝ թե ներքին, թե արտաքին քաղաքականության հետ կապված.

«Այսինքն՝ այն դիրքորոշումները, որոնք մենք ունենք և ունեցել ենք, հնչեցրել ենք նախընտրական, հետընտրական շրջանում, ևս մեկ անգամ կհստակեցվեն և կբարձրաձայնվեն»: Ըստ նրա՝ կուսակցությունն այս ընթացքում տա­րածքային կառույցներում որոշակի ուսումնասի­րություններ է արել, փոփոխություններ կատա­րել: Թեև առաջին հերթին պետք է քննարկեին պարտության պատճառները: «ԱԴ»-ում, փոխնա­խագահի խոսքով, ներկա պահին հաշվառված է շուրջ 6 հազար անդամ, ունեն նաև համակիրներ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս