ՖՈՏՈ. Ջարդվող եղունգներ, սառչող ձեռքեր… ինչ խնդիրների մասին է ահազանգում ձեռքերի տեսքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձեռքերի գույնի փոփոխությունն ու դողը կարող են առաջանալ ծանրաբեռնվածությունից կամ համակարգչի առջև անդադար աշխատանքից:

Սակայն եթե այդպիսի նախանշաններ մշտապես կան, ապա պետք է լսել օրգանիզմին, քանի որ մեր ձեռքերը խոսում են առողջության հետ կապված խնդիրների մասին:

 

Ցուցամատի և բութի խնդիրներ

Այսպիսի խնդիրների հետ առնչվում են մարդիկ, ովքեր շատ են աշխատում մատներով. օրինակ ստեղնաշարով աշխատում, դաշնամուր նվագում և այլն:

Վերքերի երկար սպիացում

Վերքերի երկար սպիացումը կարող է խոսել դիաբետի մասին: Եթե բացի դրանից դուք մշտապես ծարավ և սովածություն եք զգում, ապա պետք է դիմել բժշկի և ստուգել արյան մեջ շաքարի քանակությունը:

Մատների գույնի փոփոխություն

Ձեր մատների գույնի փոփոխությունը կարող է տարբեր պատճառներ ունենալ: Եթե դա ուղեկցվի ցավով, ապա պետք է դիմել մասնագետի: Կարող են խնդիրներ լինել արգանդի, արյան անոթների հետ կամ վկայել մաշկի հիվանդությունների մասին:

Բարձր քրտնարտադրություն

Հաճախ ձեռքերը քրտնում են սովորական պատճառներով՝ հուզմունք կամ շոգ եղանակ: Սակայն, եթե ձեր ձեռքերի քրտնարտադրությունը սովորականից շատ է, ապա դա կարող է վկայել այլ խնդիրների մասին:

Կոտրվող եղունգներ

Ջրի հետ մշտապես շփումը, քիմիական հավելումները կարող են բերել եղունգների կոտրվածության: Սակայն բացի դրանից, այլ խնդիրներ ևս կարող են լինել:

Սառը ձեռքեր

Ձեռքերի ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններում ոչ մի տարօրինակ բան չկա: Եթե ձեր ձեռքերը մշտապես սառն են, և այն ուղեկցվում է գույնի փոփոխությամբ, ապա պետք է դիմել բժշկի: Դա կարող է վկայել նյարդային համակարգի և արյան հետ կապված խնդիրների մասին:

Դող մատներում

Լարվածությունն ու երկար ֆիզիկական աշխատանքը կարող են դող առաջացնել, որն անցնում է մի փոքր հանգստից հետո: Սակայն դրանց հաճախակի կրկնվելը կարող է վկայել B1, B6, B12 և E վիտամինների պակասի մասին:




Լրահոս