Ugly shoes, կամ տգեղ կոշիկն այս սեզոնի գլխավոր թրենդն է: Խանութներում անսովոր մոդելների մեծ տեսականի է առկա, որոնք տհաճություն են պատճառում իրենց տեսքով:
Սակայն նորաձևության շատ սիրահարներ մեծ գումարներ են տալիս, որպեսզի նման կոշիկներ գնեն: Իսկ ինչով են այդ կոշիկները գրավում մարդկանց:
Բանն այն է, որ այդպիսի մոդելները շատ նորաձև են եղել դեռևս 90-ականներին: Այսօր կանայք ուղղակի կարոտել են այդ կոշիկները, որոնք չեն ստիպում պահել սեքսուալ կնոջ կարգավիճակը:
Mango-ից այս կոշիկը կգրավի իր պարզությամբ ու հարմարությամբ: Այդպիսի կոշիկներով կարող եք գնալ ինչպես երեկույթի, այնպես էլ երկարատև ճամփորդության:
Uterque բրենդը ևս գրավում է իր պարզությամբ ու շքեղությամբ: Շատերին այս մոդելը կարող է շատ ճչացող թվալ, բայց դա միայն առաջին տպավորությունն է:
Ձեր օֆիսային ոճին այս կոշիկները կարող են շարմ հաղորդել: Jacquemus բրենդի կոշիկները հագնելիս ձեզ կարող եք հարմարավել զգալ:
Հարմարավետություն և ազնվական տեսք միանգամից: Հենց այդ մասին են վկայում Robert Clergerie-ի կոշիկները:
Topshop-ը ևս հարմարավետ կոշիկի մի քանի մոդել է թողարկել:
Maryam Nassir Zadeh, Loq և Isabel Marant բրենդները ևս գրավում են իրենց պարզությամբ
Zara և H&M բրենդները կան գրեթե յուրաքանչյուր կնոջ պահարանում: