ՖՈՏՈ. Նախանշաններ, որ տվյալ մարդն այսօր ինսուլտ կստանա. Դուք կարող եք փրկել նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարող ենք վստահաբար այսպիսի բան պատկերացնել: Հանգստյան օրը քայլում եք այգում, դեռ ամառ է, լավ փայլում է արևը: Դուք պաղպաղակ եք ուտում և ինչ-որ բան զրուցում ընկերուհու հետ հեռախոսով: Ձեր առջևից հասուն տղամարդ է գնում, ով հանկարծ ուշաթափվում է և ընկնում գետնին:

Դուք մոտենում եք նրան, որպեսզի պարզեք՝ ամեն ինչ նորմալ է: Նա ասում է, թե ամեն ինչ նորմալ է՝ ասելով, թե սայթաքել է, դուք հավատում եք և յուրաքանչյուրը գնում է իր ճանապարհով: Գիշերն այդ մարդը մահանում է ինսուլտից:

Ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե իմանայիք ինսուլտի պարզ նախանշանները:

Ինսուլտը հանկարծակի միայն թվում է: Միշտ կգտվեն նախանշաններ, որոնք ահազանգում են այն մասին, որ շուտով ողբերգություն կլինի: Սակայն մարդը, ով սովոր չէ լսելու ինքն իրեն, կարող է այդ ամենը բաց թողնել:

Կարդա և հիշիր այս չորս նախանշանները, որոնցով կարող եք որոշել՝  եղել է արդյոք մարդու մոտ ինսուլտ և պետք  է նրան բժշկական օգնություն ցուցաբերել, թե ոչ:

  • Այն մարդուն, ում մոտ դուք նախաինսուլտային իրավիճակ եք կանխատեսում, առաջարկիր լայն ժպտալ: Ինսուլտ տարած մարդը չի կարող լայն ժպտալ, այլ միայն թեք ինչ-որ բան կստացվի:
  • Ընկած մարդուն ասա թող նախադասություն ասի, որը երեքից ավել բառ կունենա: Նախաինսուլտային վիճակում գտնվող մարդը չի կարող հոդաբաշխ նախադասություն ասել:
  • Խնդրիր վատացած մարդուն հանել լեզուն:  Այն փոխված կլինի:
  • Խնդրիր մարդուն, ով իրեն տարօրինակ է զգում, ձեռքերը գլխից վեր հանել: Եթե նա ինսուլտ է տանում, ապա նույնիսկ այդպիսի պարզ քայլը նա դժվարությամբ կկարողանա անել:

Եթե տարիքով մարդու մոտ այս նախանշաններից մեկը, ապա անհապաղ նրան հիվանդանոց տարեք: Շտապօգնություն կանչիր, նրանց տեղեկացրու կատարավածի մասին: Նրանք իսկապես գիտեն, թե ինչ է պետք անել:

Կան նաև այլ նախանշաններ, որոնք մարդիկ ևս զգում են: Դրանց թվին է պատկանում գլխապտույտը, գլխացավը, վերին և ստորին վերջույթների անշարժությունը, սրտխառնոցն ու աչքերից մեկի տեսողության կտրուկ վատացումը:

Քո համառության արգասիքը կարող է լինել մտերիմներիցդ մեկին փրկելը, կամ անծանոթի: Սակայն ինչ տարբերություն, չէ որ մարդկային կյանքն անգին է:




Լրահոս