Օգոստոսի 29-ին, ժամը 11:30-ի դրությամբ Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հետհանգեցման աշխատանքները շարունակվում են: «Կուժ կարասի» տարածքում հայտնաբերվել է ծխացող ևս 1 օջախ (ընդհանուր 6 օջախ)
Աշխատանքներին մասնակցում են 27 փրկարար, արգելոցի 14 աշխատակից:
Ժամը 09:42-ի դրությամբ հայտնաբերված է ծխացող 5 օջախ: Աշխատանքներում ներգրավված է նաև ДТ-75 տրակտոր:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Օգոստոսի 29-ին, ժամը 09:03-ին տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի պետական արգելոցում աշխատանքներն իրականացվել են 4 տեղամասերում («Կուժ Կարասի» կոչվող տարածք), որից 3 տեղամասերում հայտնաբերվել է հրդեհի 13 ծխացող օջախ, մեկը՝ բռնկումով (մոտ 200 քմ տարածքում):
Աշխատանքներին մասնակցել են 33 փրկարար, արգելոցի 9 աշխատակից և ոստիկանության Արարատի բաժնից 5 ոստիկան:
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, ՓՈՒՎ պետ փ/ծ գնդապետ Եմիշյանը, ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դեկան փ/ծ գնդապետ Հովակիմյանը, ՀՆՓԱԻ կենտրոնի պետ փ/ծ գնդապետ Գալստյանը, Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի համատնօրեն փ/ծ գնդապետ Պ. Գյոզալյանը, Արարատի ՄՓՎ պետ փ/ծ գնդապետ Մ.Մարգարյանը: