ՖՈՏՈ. Ինչպես են անցնում «Ֆուլ հաուս»-ի վերջին եթերաշրջանի նկարահանումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մեկնարկել են «Ֆուլ հաուս» սիթքոմի վերջին՝ 7-րդ եթերաշրջանի նկարահանումները: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` Մենչը։

«Նկարահանումներն անցնում են նորմալ ռիթմի մեջ, ինչպես միշտ են անցել: Չնայած ամառային հանգստից, երկար դադարից հետո` առաջին օրը, մի քիչ դժվար է մտնել աշխատանքայի ռիթմի մեջ»

Մկոյի՝ Մկրտիչ Արզումանյանի ներկայությունը դերասանական կազմի միակ համալրումը չէ։ Լրագրողի կերպարով սիթքոմում կներկայանա երիտասարդ դերասանուհի Էլեն Ասատրյանը. «Մկոն հանդես է գալու Մուշեղի հոր կերպարով»:

Մենչի խոսքով՝ «Ֆուլ հաուս» սիթքոմն այս եթերաշրջանով ավարտվում է, այն  բաղկացած է լինելու 25 սերիայից:

Հարցին՝ առաջիկայում ի՞նչ նոր նախագծեր են սպասվում, նա պատասխանեց, որ նախագծերը շատ են, պարզապես այս պահին աշխատում են միայն «Ֆուլ հաուս» սիթքոմի վրա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս