Մենք բոլորս ձգտում ենք ընտրել ոչ միայն համեղ, այլև օգտակար մթերքներ: Չէ՞ որ հենց դրանից է կախված մեր ինքնազգացողությունը: Սակայն մի քանի մթերքներից ստացված օգուտները կարող ենք նվազագույնի հասցնել, եթե ճիշտ չհամադրենք դրանք այլ մթերքների հետ:
AdMe.ru-ն ներկայացնում է համադրություններ, որոնք խորհուրդ չի տրվում ներառել սննդակարգ: Կարդացեք և հիշեք, որ գլխավոր կանոնը հաճույքով ուտելն է:
Կակաո և կաթ
Իհարկե շաբաթական մեկ բաժակ կակաոն չի կարող շատ վնաս պատճառել, սակայն վստահաբար չափն անցնել պետք չէ: Այս երկու մթերքների համադրությունը վնասակար է հատկապես երիկամների համար:
Բանջարեղենային աղցան՝ կիտրոնի կամ քացախի հավելումով
Բանջարեղենային աղցանը կիտրոնով կամ քացախով համեմելով` մենք նվազեցնում ենք օգտակար տարրերի քանակը:
Մակարոն + լոլիկ
Լոլիկը նվազեցնում է մակարոնի յուրացումը: Այն դանդաղեցնում է օսլայի մարսումն օրգանիզմում:
Հավկիթ+բեկոն
Բոլորի կողմից սիրված բեկոնով հավկիթն իրականում ավելի շատ վնաս, քան օգուտ կարող է տալ: Պետք է բեկոնը փոխել լոլիկով:
Շիլա և նարնջի հյութ
Շիլան նարնջի հյութի հետ համադրելն ավելի շատ անհարմարություն է առաջացնում և ստամոքսում ծանրության զգացում: Նարնջի հյութն ավելի լավ է խմել ուտելուց մեկ ժամ հետո:
Պիցցա և գազավորված հյութ
Պիցցայում առկա նյութերի մարսողության համար երկար ժամանակ է հարկավոր: Իսկ գազավորված ըմպելիքում առկա շաքարը նվազեցնում է այդ գործընթացը:
Շաքարի մեծ քանակություն ունեցող ցանկացած մթերք ցանկալի է օգտագործել ուտելուց կես ժամ հետո:
Սպիտակ հաց+ջեմ, մուրաբա
Այսպիսի համադրությունը օգտակար չէ: Պետք է սպիտակ հացը փոխարինել այնպիսինով, որի մեջ թթխմոր չկա: