Ոստիկանության Ստեփանավանի բաժնի և անձնագրային խմբի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ բաժնի անձնագրային խմբի աշխատասենյակից բերման է ենթարկվել 1971 թվականին ծնված Արտակ Մ.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 46-ամյա տղամարդը 2014 թվականի հոկտեմբերի 9-ից Ուկրաինայում հետախուզվում էր Քրեական օրենսգրքի 121 հոդվածի 1-ին մասի (ծանր մարմնական վնասվածք հասցնելը) մեղադրանքով: