«Արտագաղթի ահռելի ծավալներն իրենց բացասական հետեւանքներն են ունեցել բոլոր բնագավառներում, հատկապես տնտեսության վրա: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում կտրուկ պակասել է աշխատունակ տարիքի բնակչության թիվը, նվազել են աշխատանքային ռեսուրսները, զբաղվածների քանակը: Այսինքն` նվազել է բնակչության այն հատվածը, որ տնտեսության հիմնական շարժիչ ուժն էր, գլխավոր ռեսուրսը. հիմնական աշխատողը, նյութական բարիք ստեղծողը, հարկեր վճարողը եւ, վերջապես, նաեւ սպառողը:
Պաշտոնական վիճակագրության տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանում աշխատունակ տարիքի բնակչության թիվը նվազել է 207 հազարով. 2008թ., Հայաստանում աշխատունակ տարիքի մարդկանց թիվը 2 մլն 169.9 հազար էր, ապա արդեն 2016թ. այն դարձել է 1 մլն 962.9 հազար: Ինչ վերաբերում է աշխատանքային ռեսուրսներին, ապա դրանք պակասել են 191,2 հազարով. 2008թ. Հայաստանում աշխատանքային ռեսուրսները կազմել են 2 մլն 202,6 հազար, իսկ արդեն 2016թ. այն հասել է 2 մլն 11,4 հազարի: Այս ցուցանիշները հնարավորություն են տալիս ընդհանուր պատկերացում կազմել Հայաստանից Ս. Սարգսյանի պաշտոնավարման տարիների արտագաղթի իրական ծավալների մասին»:
Ամբողջությամբ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: