Արթուր Բաղդասարյանի Հ3-ում անչափ տխուր վիճակ է ստեղծվել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերությունում անչափ տխուր վիճակ է ստեղծվել: Աշխատակիցները ամիսներով աշխատավարձ չեն ստանում, ծրագրերը փակվում են, աշխատակիցները դուրս են գալիս աշխատանքից: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջին անգամ Հ3-ում աշխատավարձ են ստացել ապրիլ-մայիս ամսին, այն էլ՝ մասնակի: Աշխատակիցներ կան, որ 6 ամսով փող չեն ստացել, իսկ եթե անգամ աշխատավարձը վճարում էլ են, ապա 3 անգամից՝ կես-կես:

Երբ աշխատակիցները աշխատավարձ վճարելու պահանջով դիմում են տնօրինությանը, միայն զայրացած հայտարարության են արժանանում, թե՝ որ փող լիներ, կվճարեին: Վերջերս Հ3-ի տնօրեն դերասան Արթուր Հովհաննիսյանը ժողով է հրավիրել և տեղեկացրել, որ պատրաստվում է  աշխատակիցների կեսից ավելիին աշխատանքից հեռացնել, իսկ նրանց փոխարեն ուսանողների բերել աշխատելու: Ուսանողներին պրակտիկայի անվան տակ անվճար կաշխատեցնի, և հեռուստաընկերությունը փող կխնայի»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս