Մինչ ՀՀ իշխանությունները փորձում են համոզել, թե ԵՏՄ-ին չանդամակցելու դեպքում Հայաստանը չէր կարողանա արտահանել ու իրացնել իր արտադրանքը, եւ որ արտահանման առյուծի բաժինը ԵՏՄ երկրներ են հոսում ու վերջապես, մենք կամաց-կամաց նվաճում ենք ԵՏՄ-ի 180 մլնանոց շուկան, պաշտոնական վիճակագրությունը միանգամայն հակառակն է պնդում:
Ըստ ԱՎԾ տվյալների, ԱՊՀ երկրներ արտահանման ծավալներն ավելացել են 27.6 տոկոսով, իսկ միայն դեպի ՌԴ արտահանումը`30 տոկոսով: Դեպի ԱՊՀ երկրներ արտահանվել է 227.6 մլն դոլարի ապրանք, որից 260.7 մլն դոլարը` ՌԴ: Իսկ ահա դեպի ԵՄ անդամ երկրներ արտահանման ծավալներն ավելացել են եւ տոկոսային առումով, եւ բացարձակ թվային արտահայտությամբ: Ըստ ԱՎԾ-ի` հունվար-հուլիս ամիսներին ԵՄ է արտահանվել մոտ 355.2 մլն դոլարի ապրանքը, ինչը նախորդ տարվա համեմատ 31.9 տոկոսով ավելի է: