Հրդեհ սահմանագոտում. ինչ է տեղի ունեցել Բարեկամավանում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, Ադրբեջանին սահմանակից Բարեկամավան գյուղի բնակիչները «Ժողովուրդ»-ին բողոքեցին, որ գյուղի արոտավայրերն այրվել են, խոշոր եղջերավոր անասուններն արածելու տեղ չունեն, մտնում են գյուղացիների տնամերձ տարածքները, արածում, ոչնչացնում կանաչ մարգերը: Բարեկամավանցիների վկայությամբ՝ գյուղի արոտավայրերը վառվել են Ադրբեջանի հետ սահմանում բռնկված հրդեհից, որը տարածվել է գյուղի տարածքում: Հրդեհի մյուս օջախն էլ գյուղացիների վառած կրակից է առաջացել:

Նշենք, որ 484 բնակիչ ունեցող Բարեկամավանի հողատարածքների զգալի մասը ադրբեջանական գնդակոծության գոտում լինելու պատճառով չի մշակվում»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս