«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական հիերարխիայում «լավագույն» ավանդույթները շարունակվում են․ առաջիկայում եւս մեկ էլիտար հարսանիք տեղի կունենա։ Նախօրեին «Ֆլորենս» ռեստորանում տեղի է ունեցել Արկադի Համբարձումյանի (Դերժավա) որդու եւ Հակոբ Բեգլարյանի (Չոռնի Գագոյի պատգամավոր եղբոր) դստեր նշանդրեքի արարողությունը: Չնայած պնդմանը, որ արարողությունը տեղի է ունեցել «նեղ միջավայրում, ընդամենը մի մատանի են դրել», մեր տեղեկություններով` այն եղել է բավականին ճոխ, ներկայացուցչական, բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: