Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ սեպտեմբերի18-ին մեկնարկել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը:
Սփյուռքի նախարարության փոխանցմամբ, համաժողովին մասնակցելու է 1500 մարդ 70 երկրներից, Հայաստանի իշխանության ներկայացուցիչներ, հոգեւորականներ:
Համաժողովի ընթացքում կայանալու են 3 լիագումար եւ 16 թեմատիկ նիստեր, մշակութային միջոցառումներ:
Համաժողովը տեւելու է մինչեւ սեպտեմբերի 20-ը: