Լիբանանից Հայաստան-Սփյուռք համաժողովին մասնակցող Ահարոն Շխրտումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հայերը, լինելով Հայաստանի և սփյուռքի մեջ, մեկ միասնություն են ներկայացնում։
«Այսօր բոլորը շեշտեցին մեր միասնականության գաղափարը։ Մեր ժողովրդին հուզող հիմնական խնդիրները` արտագաղթը, Հայստանի բարգավաճումը, Արցախի ճանաչումը բարձրաձայնվեցին։ Հույս ունեմ, որ համագումարի ժամանակ այս բոլոր հարցերի մասին ավելի հանգիստ կխոսենք և եզրակացությունների կհանգենք:
Կարևոր է, որ դրանք իրագործվեն։ Սփյուռքը մեծ ներուժ ունի, որը կարող է գործածվել Հայաստանի մեջ։ Սակայն այդ աշխատանքը պետք է լավ կազմակերպվի։ Սփյուռքը պատրաստ է Հայաստանին օգնել, սակայն օգնել բառը սխալ է։ Սա պատրաստակամության հարց է։ Մենք նույն ժողովրդի զավակն ենք»: