«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի 140-ամյակն է, ինչի կապակցությամբ բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված:
Հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար արտերկրից բազմաթիվ հյուրեր՝ պաշտոնյաներ, գործարարներ կժամանեն, կլինեն տոնակատարություններ, տարատեսակ հանդիպումներ: Ծառուկյանի շրջապատում գաղտնի են պահում թե՛ միջոցառումների, թե՛ հյուրերի ցանկը: Ի դեպ, առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան է ժամանելու Քուվեյթի շեյխ Ահմեդ Ալ-Ֆահադ Ալ-Ահմեդ Ալ-Աբահը, ով Ասիայի Օլիմպիական կոմիտեի եւ Ասիայի Հանդբոլի ֆեդերացիայի նախագահն է։ Նախատեսվում են հանդիպումներ Սերժ Սարգսյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: