«Ինչ պատահեց հենց պատգամավոր եղած հատվածում պատահեց, հիմա ՝ պարզ ասեմ շտկում ենք: Նվիրվեցի քաղաքական գործին եւ մի փոքր բացթողումներ եղան: Դա ինձ համար սնանկացում չէ, այլ այսօրվա մեր տնտեսությանը համահունչ իրավիճակ»:
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս պաշտոնական թղթերից տեղեկանալով գրել էր, որ ՀՀ ազգային Ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը պարտք է հայաստանյան առեւտրային մի քանի բանկերի: Տեղեկացնենք, որ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Ջեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ապրիլի 5-ի վճռով սնանկ Էր ճանաչվել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան