Այսօր գերմանացի գրող Ռեմարկի մահվան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկը մահացել է 1970 թվականի սեպտեմբերի 25-ին:  Նրա հայտնի ստեղծագործություններից են՝ «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» (1929), «Երեք ընկեր» (1936), «Հաղթական կամար» (1945) և այլն։ Առաջ է քաշել «կորած սերունդ» գրական հասկացությունը։

1940 թվականը դառնում է Ռեմարկի համար ավելի բուռն սիրային հարաբերությունների, նոր հետաքրքիր ծանոթությունների տարի, քան գրական ժառանգության։ Նա առաջին անգամ հանդիպում է հանրահայտ դերասանուհիներ Փոլեթ Գոդարին և Գրետա Գարբոյին, որից հետո վերջնականապես խզվում են գրողի և Մառլեն Դիտրիխի հարաբերությունները, ինչից հետո ծանոթանում է Ֆրենսիս Քեյնի հետ։

1942-ին Ռեմարկի մոտ մոտիկ հարաբերություններ են ծավալվում Վեռա Զորինայի և Նատալի Փալեյ Վիլսոնի հետ։

Ռեմարկի վերջին սերը դառնում է դերասանուհի՝ Փոլեթ Գոդարը, որին գրողը հանդիպեց առաջին հանդիպումից որոշ ժամանակ անց։ Փոլեթ Գոդարը ժամանակին հռչակավոր դերասան Չառլի Չապլինի կինն էր, որի հետ նա խաղացել էր Չապլինի «Նոր ժամանակներ» (1936) և «Մեծ բռնապետը» (1940) ֆիլմերում։ Ռեմարկին Գոդարը խնամում էր մինչև գրողի մահը։




Լրահոս