Երևանում կայանալիք ԵԱՏՄ վարչապետերի նիստը խոստանում է հետաքրքիր լինել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` հոկտեմբերին Երեւանում տեղի կունենա ԵԱՏՄ երկրների վարչապետերի հերթական նիստը, որին իր «բարձր» մասնակցությունը կբերի նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Նիստը հետաքրքիր է ոչ միայն Թուրքիայի` «սպասվելիք» ԵԱՏՄ տնտեսական գոտուն «անդամակցությամբ», Կարեն Կարապետյանի` 2018թ. «պաշտոնին» մնալու հանգույցով, այլեւ «Ելքի»` ԵԱՏՄ-ից դուրս գալու պասաժով: Ի դեպ, ԵԱՏՄ նիստերն ու Մեդվեդեւի այցերը Հայաստան վարչապետերի համար «ճակատագրական» սինդրոմի վերածվելու միտում ունեն. հիշեցնենք, թե ինչպես էր Դիմային սպասում Հովիկ Աբրահամյանը, եւ ինչքան ձգձգվեց հանդիպումը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս