ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ պլանավորում է Հայաստանում մասնակցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
«Ես կշարունակեմ այս հարցերի քննարկումը ԵԱՏՄ–ի միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի ժամանակ, որը կկայանա Հայաստանում», – փոխվարչապետների հետ հանդիպման ժամանակ ասել է նա:
Մեդվեդևի հայտարարությունը առաջին փոխվարչապետ Շուվալովի ելույթի արձագանքն է. վերջինս պատմել է մաքսային վարչարարության կատարելագործման մասին: