ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ մահափորձի հետ իշխանությունը կապ չուներ. իմ մահն իրենց դեմ էր. Պարույր Հայրիկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանում՝ հունվարի 31-ին, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր իրականացվել: Այս գործով որպես պատվիրատու 14 տարվա ազատազրկման դատապարտվեց նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Ըստ մեղադրանքի, նրա տան «կաֆելչիկներ» Սամվել Հարությունյանը եւ Խաչատուր Պողոսյանն էին ցանկացել սպանել Հայրիկյանին:

2014թ. փետրվարի 27-ին Հայրիկյանը հայցադիմում էր ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Վարդան Սեդրակյանից, Սամվել Հարությունյանից եւ Խաչատուր Պողոսյանից պահանջելով բռնագանձել վնասի փոխհատուցում` 42 միլիոն 524 հազար դրամի չափով:

Արդյունքում՝ շուրջ երեք տարի տեւած դատաքննությունից հետո Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Պարույր Հայրիկյանի հայցն ընդդեմ Վարդան Սեդրակյանի, Խաչատուր Պողոսյանի և Սամվել Հարությունյանի՝ վնասի հատուցման պահանջի մասին:

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կրկին դիմել է Վերաքննիչ դատարան` վնասի հատուցման պահանջով` բողոքարկելով առաջին ատյանի որոշումը:

Այս և այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազրյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս