ՊԵԿ-ը տոտալ ստուգումներ է անցկացնում Գագիկ Ծառուկյանի ընկերություններում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ի տարբեր ստորաբաժանումներ տոտալ ստուգումներ են անցկացնում Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում։ Պատճառը սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի նախօրեի հայտարարությունն էր, որով նա փորձել էր կասկածի տակ դնել մեծ բարերարի ու ազգասերի համարում ունեցող Սամվել Կարապետյանի բարի համբավը։

Չնայած Ռոստոմյանը ոչինչ չէր ասել ո՛չ վարչապետ Կարեն Կարապետյանի և ո՛չ էլ կառավարության գործունեության մասին, վարչապետ Կարապետյանը այդ հայտարարությունն ընդունել է որպես անձնական վիրավորանք և որոշել է ցույց տալ, թե ինչ կարող է լինել բոլոր նրանց հետ, ովքեր կհամարձակվեն թեկուզ մի թթու խոսք ասել Կարապետյանի հասցեին կամ կասկածի տակ դնել նրա բարի համբավը։

Եթե վարչապետին հաջողվի ուժի դիրքերից խոսել Գագիկ Ծառուկյանի հետ և հասնել նրան, որ Հրաչյա Ռոստոմյանը հայտարարի, որ Սամվել Կարապետյանը շարունակում է հանդիսանալ հայկական սպորտի ամենամեծ բարեկամն ու աջակիցը, ապա դա ազդակ կլինի մյուս բոլորի համար, ովքեր շարունակում են տատանվել այն հարցում, թե ում պետք է հավատարմության երդում տալ մինչև 2018թ. ապրիլ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս