ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանել խիստ հսկողություն. Կարեն Կարապետյանը` Վլադիմիր Գասպարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետկանը սկսեց ավանդական դարձած հանձնարարականներով: Նա անդրադարձավ ճանապարհային ոստիկանության աշխատանքին եւ նկատեց, որ պատահարների հետեւանքով հաճախ վնասի փոխհատուցումը լիարժեք չի լինում:

Մասնավորապես նա անդրադարձավ այն դեպքերին, երբ վթարների հետևանքով վնասվում են ճանապարհային նշանները, լուսացույցն ու այլ իրերը եւ պատշաճ փոխհատուցում չի լինում:

Նա տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, ինչպես նաեւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին հանձնարարեց ուսումնասիրել եւ գույքագրել նման դեպքերը եւ ստացված փոխհատուցման շրջանակներում ձեռնարկել միջոցներ` դրանք վերականգնելու ուղղությամբ: Բացի այդ նա ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հանձնարարեց սահմանել խիստ հսկողություն, որպեսզի նման դեպքերում վերահսկողությունը լիարժեք լինի:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս