26.10.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

հոկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին սիրով հրավիրում ենք Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան, որտեղ նախատեսված է «Նռան հատիկ» փառատոնի մեկնարկային ասուլիսը։

Կմասնակցեն «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Գ. Ղազարյանը, «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնի պատվավոր նախագահ և Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հ. Կարապետյանը, «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնի նախագահ Ա.Մանթաշյանը և ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Ն. Հայրապետյանը:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 4-ը կանցկացվի «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական 17-րդ հանրապետական փառատոնը՝ «Արևը բոլորինն է» խորագրով:

Փառատոնին մասնակցում է 40 թատերախումբ՝ 42 ներկայացմամբ: Փառատոնին այս տարի միացող 12 թատերախմբեր կան Գեղարքունիքի ( 4), Լոռու (2), Արմավիրի (2), Արարատի (2), Տավուշի (1) մարզերից և Երևանից (1):

Փառատոնի մեկնարկը հոկտեմբերի 30-ին, ժամը 11:00-ին կտրվի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:

***

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակում հանդես կգա Իտալիայի նոր սերնդի ամենահետաքրքիր դաշնակահարներից մեկը՝ Գլորիա Կամպաները։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ դաշնակահարուհին կներկայացնի Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Երեկոյի ընթացքում նվագախումբը կկատարի նաև Իգոր Ստրավինսկու «Հրեղեն հավքը» (բալետային տարբերակ)։ Վերջինս հայաստանյան պրեմիերա է։  

Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։




Լրահոս