ՊՆ պաշտոնյան պայմանագրային զինծառայողից ամեն ամիս գումար է պահանջել. ինչ են բացահայտել իրավապահները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում պաշտոնատար անձանց կողմից վերցվող կաշառքի ամենատարբեր դրսեւորումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ռուբեն Մանուչարյանը, լինելով ՀՀ ՊՆ Ն զորամասում պաշտոնատար անձ,  զորամասի պայմանագրային զինծառայող Հայկ Խոսրովյանի անգործությունը պարտակելու համար նրանից յուրաքանչյուր ամիս գումար է պահանջել:

Դեպքով սկսել են զբաղվել իրավապահները: Ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի՝ 2016 դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ զորամասում պաշտոնատար անձ Ռուբեն Մանուչարյանը Հայկ Խոսրովյանին այլ պահանջներ է ներկայացրել, որ նա կատարի: Մասնավորապես Խոսրովյանից զորամասի անձնակազմին տեղափոխող ավտոմեքենայի համար 4 հատ ձմեռային անվադող է ուզել, ինչը 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Խոսրովյանը կատարել է եւ 117 հազար դրամ ընդհանուր արժողությամբ 4 հատ անվադողեր է տրամադրել:

Իրավապահները բացահայտել են նաեւ, որ ՀՀ ՊՆ զորամասի պաշտոնյա Ռուբեն Մանուչարյանը նաեւ Ռոբերտ Զաքարյանի ՝ ՊՆ զորամասում պայմանագրային զինվորական ծառայության նշանակելու գործում հրաման արձակելու համար Ռոբերտ Զաքարյանից  պահանջել եւ ստացել է 250 հազար դրամ գումար:

Ասել է, թե զորամասում պայմանագրային զինծառայողները անգործության են մատնված, եւ պաշտոնատար անձինք համապատասխան գումարի դիմաց աչք են փակում այդ հանգամանքի վրա»:

Ավելի մանրամասն` «ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս