Այսօր Հերսոնեսում (Կրետե) մեկնարկած շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականն առաջին տուրում 3.5:0.5 հաշվով հաղթեց Հունաստան-2-ին:
Հաղթանակ տարան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Կուրսովան: Ոչ-ոքի խաղաց Լիլիթ Մկրտչյանը:
Լուսանկարը՝ Էլինա Դանիելյանի անձնական արխիվից