Հոկտեմբերի 29-ին, ժամը 19:58-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Գյուլագարակ ավտոճանապարհի մոտակա ծառն ընկել է ճանապարհին՝ դարձնելով այն միակողմանի երթեւեկելի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ստեփանավան-Գյուլագարակ հատվածի 7-րդ կմ-ին ծառն ընկել է շարժման մեջ գտնվող «Opel Vectra» մակնիշի 35 GZ 279 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա՝ ամբողջությամբ վնասելով տանիքը եւ մասամբ՝ դիմապակին:
Փրկարարները մասնատել են ծառը եւ տեղափոխել անվտանգ տարածք՝ դարձնելով ավտոճանապարհը ամբողջությամբ երթեւեկելի: