ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տնտեսական աճի հիմքերը դեռևս ամուր չեն. Կարեն Կարապետյանը` բյուջեի քննարկմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում մեկնարկել են 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Այսօր ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով հույս հայտնեց, որ այս օրերին կլինեն արդյունավետ քննարկումներ:

Նա նշեց, որ 2018 թվականի բյուջեում հարկաբյուջետային քաղաքականության առումով փոփոխություններ են նախատեսված: «Պետական բյուջեի նախագիծը բավականին ծավալուն փաստաթուղթ է, եւ նախատեսվում են խորը քննարկումներ: Վերջին մի քանի տարիներին մեր տնտեսությունը բնորոշվում է արտաքին ցնցումներով, գրանցվել է տնտեսական աճի ցածր մակարդակ: Տնտեսական աճի հիմքերը դեռևս ամուր չեն», – նշեց նա` կարծիք հայտնելով, որ հիմքերի դեպքում կկարողանանք ապահովել միջինում 5 տոկոսանոց տնտեսական աճ: Սակայն նրա խոսքով` նշված ցուցանիշին հասնելը մեծ ջանքեր և ծավալուն աշխատանք է պահանջում:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս