«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու նիստերն ավելի ու ավելի են կրկեսի նմանվում: Երեկ «Երկիր Ծիրանի» խմբակցության ներկայացուցիչները նիստին ներկայացել էին տարբեր տեսակի դեղերով, որ դրել էին իրենց սեղաններին:
Բայց սա ոչ թե այն պատճառով, որ վատացել էր ավագանու անդամներից որեւէ մեկի ինքնազգացողությունը, այլ որովհետեւ ԵԾ-ն որոշել էր դրանք օգտագործել քաղաքական նպատակով: Առիթն էլ ստեղծվեց. ԵԾ անդամներից Մարինա Խաչատրյանը երբ խոսում էր իշխանության արյունոտ ձեռքերից մեդալներ վերցնելու մասին, «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը տեղից արձագանքեց, թե ինչքան կարելի է նույն բանը կրկնել։
Ի պատասխան՝ Մարինա Խաչատրյանը նշեց. «Մենք հանգստացնող դեղեր ունենք, կարող ենք տրամադրել»։ «Նայի՝ չխմացնեմ էդ դեղերը»,- հակադարձեց «Ելք»-ի անդամը: Դրանից հետո, երբ Մարինա Խաչատրյանը կրկին ելույթ էր ունենում, Անի Խաչատրյանն ասաց. «Դուք հոգեմետ դեղերի ազդեցության տակ եք»»:
Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրա համարում: