Բաց նամակ՝ Արագածոտնի մարզպետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացի Հայկազ Մակարյանը բաց նամակ է գրել՝ ուղղված Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանին: Նամակում ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ,  ես իրավաբան Հայկազ Մակարյան  եմ: Կլինի արդեն մեկ տասնամյակից ավել է,  պայքարում եմ  այն գաղափարների համար, որոնք մեր պետական այրերի ճնշող մեծամասնության  համար խորթ են ու օտարոգի:  Շատերը ինձ ճանաչում են մի շարք  ինքնաբուխ ակցիաներից և իհարկե  մեր լեգենդ Լևոն Հայրապետյանի կողքին որպես իրավաբան  հանդես գալուց, ինչպես նաև  մշակութային   զանազան ծրագրերին  կամավորության  սկզբունքով մասնակից լինելուց: Դեռևս երկու հազար չորս  թ-ին, իր  մահկանացու կնքեց մայրս, որը կարելի է ասել սպանվեց լոխմանիների սխալ վիրահատության  պատճառով: Դրանից հետո կյանքում եղան շատ  ողբերգական մարտահրավերներ. մասնավորպաես,  կլինի արդեն  մոտ տասնհինգ  տարի է, ինչ  կացարանի ու բնակարանի խնդիրը դարձել է  ինձ համար անլուծելի: Դեռահասության տարիներից մինչ օրս՝  չունենալով հաստատուն  ապրելատեղի ու ենթարկվելով մի շարք հարվածների,  թե ֆիզիկական, թե հոգեբանական՝ գրեթե հույսս կորցրել եմ այն ամենից, որի համար պայքարել եմ:  Ծնված օրվանից ի վեր հայր չեմ ունեցել, ինչը նաև եղել է իմ հետագա խնդիրների առաջացման պատճառը:  Այն բոլոր դիմում-նամակները, որոնք իմ կողմից ուղղվել են տարբեր կառույցների ու ատյաների, մնացել են անպատասխան կամ լավագույն  դեպքում ստացել  մերժում:

Անտարբերությունն ու քամահրանքը  տալիս են իրենց մահաբեր պտուղները: Ներկայումս չունենալով հաստատուն աշխատանք,կացարան և այլ   կենսական անհրաժեշտ  պայմաններ՝  մոլորության մեջ եմ հայտնվել: Ինձ համար բավականին խրթին այս կարգավիճակը՝ գնալով օրեցօր վատթարանում է:  Մոտ օրերս լինելով Արագածոտնի մարզպետ  Աշոտ Սիմոնյանի մոտ,  ներկայացրեցի իրավիճակը, վերջինս խոստացավ հնարավորինս մի բան անել աշխատանքի և սոցիալական հարցերիս՝  օժանդակություն ցուցաբերելու համար, բայց ինչպես ասում են շաբաթը ուրբաթից շուտ եկավ:  Ամեն բան զուր է, ամեն բան սին է, ես  ամեն տեղ, ամեն  տեսակ դուռ թակել եմ, այժմ  խնդրանքս ու   մարդասիրական կոչս հղում եմ Ձեզ իմ սիրելի արժանապատիվ հայրենակից, աշխարհասփյուռ հայություն. դուք այն  հայու տեսակն եք, որոնց համար ալտրուիստական ու մարդասիրական արժեքները պայմանավորված չեն շինծու մոտեցումներով և ընկալմամբ: Համբավաբարո բոլոր այն բարերաները, գործարարները և նրանք, որոնք  կարդալով իմ այս  խնդրագիրը, անտաբեր չեն գտնվի ու օժանդակության ձեռք կմեկնեն, ես ի խորոց սրտի իր երախտապարտությունը կհայտնեմ  ու  կհավատամ, որ բոլոր  բարձրագոչ հայտարարությունները, որոնք արվում են  բարձր ամբիոներից  կեղծ չեն: Չկա ավելի կործանարար երևույթ, քան անտարբերությունն ու ցինիզմը,  նրանք հատկապես երիտասարդության մեջ սպանում են  ապագայի տեսլականի հանդեպ հավատը ու հույսը, որը մարդասիրության կանթեղն է:   Իմ խորին  շնորհակալությունն եմ հայտնում Ժողովուրդ կայքին, մասնավորապես Քնար Մանուկյանին, իր կողմից ցուցաբերած  ջերմ  մոտեցման համար: Հուսամ խնդրանքս անպատասխան չի մնա ձայն բարբառո անապատի»:




Լրահոս