![](https://armlur.am/wp-content/uploads/2017/11/2521.jpg)
2018 թ. Փհենչհանում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի կրակն այսօր հասել է Հարավային Կորեա: Հանդիսավոր արարողության ժամանակ ջահը ընդունել են օլիմպիական չեմպիոն, գեղասահորդ Կիմ Յու Նան եւ Հարավային Կորեայի սպորտի նախարար Դո Չոն Հվանը:
Օլիմպիական խաղերի մեկնարկից ուղիղ հարյուր օր առաջ կրակը սկսում է շրջել Հարավային Կորեայի տարածքով եւ կանցնի 2018 կմ: Փոխանցումավազքին կմասնակցեն շուրջ 7500 ջահակիրներ: Մրցավայր երկրում օլիմպիական կրակն առաջինը տարել է գեղասահորդ Յու Յոնը:
23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը կմեկնարկեն փետրվարի 9-ին: