Նախագահականից հետաքրքրվել են ցմահ ազատազրկման դատապարտված մի քանի անձանցով. հնարավո՞ր է ներում շնորհվի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.«Մեր տեղեկություններով՝ վերջերս նախագահականից հետաքրքրվել են ցմահ ազատազրկման դատապարտված մի քանի անձանց տվյալներով։ Խոսքը, մասնավորապես, այն դատապարտյալների մասին է, որոնք քրեակատարողական հիմնարկում այս ընթացքում աչքի չեն ընկել հակաօրինական վարքագծով, ունեն դրական բնութագրեր, կարգապահական տույժեր եւ հնից մնացած քաղհայցեր չկան նրանց նկատմամբ, եւ որոնց կարող են երաշխավորել պետական տարբեր պաշտոնյաներ, մտավորականներ։

Այդ անձանց տվյալները պահանջել են՝ առանց նպատակը բացատրելու։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ հնարավոր է նախագահը նրանց ներում շնորհի՝ ԵՄ-ի հետ կնքվելիք համաձայնագրին ընդառաջ, կամ ոմանց նկատմամբ պայմանական վաղաժամկետ կիրառվի։ Այլ տարբերակներ եւս չեն բացառվում՝ ազատության հնարավորություն ունենան հատուկ կարգավիճակով եւ հստակ փորձաշրջանով։

Այս հարցերում թե՛ ՔԿՀ-ն, թե՛ նախագահականը, թե՛ դատապարտյալների հարազատները լռություն են պահպանում՝ գործընթացին չվնասելու համար։ Նշենք, որ արդեն 4-րդ տարին է, ինչ Հայաստանում համաներում չեն հայտարարում, փոխարենը վերջին ամիսներին գործի են դրել վաղաժամկետ ազատման ինստիտուտը։

Ինչպես հայտնել էինք, վերջին 2 ամսվա ընթացքում 103 դատապարտյալ է ազատ արձակվել, օգոստոսին՝ 62, սեպտեմբերին՝ 41։ Մինչդեռ 2016 թ․ օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին դատարանների որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել ընդամենը 27 դատապարտյալ»։

Առավել մանրամասն` «Հրապարակ»  օրաթերթի այսօրա համարում:




Լրահոս