«Ապրիլի 9-ից հետո Հանրապետական կուսակցությունը իր կոալիցիոն գործընկերոջ հեռ առաջարկելու է վարչապետի թեկնածուին, նման քննարկումներ չենք ունեցել, որևէ պայմանավորվածության մասին խոսելը ապարդյուն է»:
Այսօր լրագրողների հետ զրույցում այսպես արտահայտվեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք համաձայնություն է ձեռք բերվել, որ վերջինս ապրիլի 9-ից հետո համաձայնվել է լինել փոխվարչապետ:
Կարեն Կարապետյանը նաև համաձայն է այն մտքի հետ, որ Սերժ Սարգսյանը, որպես երկրի անվտանգության երաշխավոր, որպես մեծ փորձ ունեցող քաղաքական գործիչ, անփոխարինելի է: «Ես այդ պնդումների հետ լիարժեք համաձայն եմ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա:
Ավելի մանրամասն` տեսանյութում: