Լարված պայքար․ Հայաստանի հավաքականը պարտվեց Ադրբեջանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը լարված պայքարում զիջեց Ադրբեջանին:

Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Շաքրիար Մամեդյարովի հետ: Երկրորդ խաղատախտակի վրա Սերգեյ Մովսեսյանը հերթական թույլ պարտիան անցկացրեց՝ զիջելով Թեյմուր Ռաջաբովին: Ի դեպ, սա Մովսեսյանի արդեն 3-րդ պարտությունն է ընթացիկ առաջնությունում: Երրորդ խաղատախտակի վրա Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Արկադի Նայդիչի հետ:

Չորրորդ խաղատախտակի վրա էլ Հրանտ Մելքումյանը 5 և կես ժամ պայքարելուց հետո պարտիան տանուլ տվեց Ռաուֆ Մամեդովին:




Լրահոս