Արտակարգ դեպք Աբովյանում. 28-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել ամուսիններին, իսկ հետո բախվել գազատար խողովակի հենասյանը․ shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է․ «Այսօր՝ նոյեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հատիսի պողոտայում՝ Աբովյանի ծննդատան մոտ, Աբովյան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Գուրգեն Գյուլումյանը իր վարած Mercedes մակնիշի 59 MN 599 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հոգու, այնուհետև բախվել գազատար խողովակի հենասյանն ու ծառին ու հայտնվել մայթին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով վիրավորները նախ տեղաոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն, այնուհետև նրանցից մեկը՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն»։

Մանրամասները՝ այստեղ։




Լրահոս