Դպրոցների աշխատակազմի առջև պահանջ է դրված մինչև նոյեմբերի 20-ը անձնագրերը փոխարինել նույնականացման քարտով. Անահիտ Բախշյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը սոցցանցի իր էջում գրել է.

«ԿԳ նախարարություն, ստորև ահազանգի հետ կապված, խնդրում եմ բացատրություն տաք մանկավարժներին
Այսօր հերթական ահազանգը ստացա այն մասին, որ դպրոցները ԿԳ նախարարից հրաման են ստացել, որտեղ դպրոցների աշխատակազմի առջև պահանջ է դրված մինչև նոյեմբերի 20-ը կատարել անձնագրերը նույնականացման քարտով փոխարինելու գործողությունը, հակառակ դեպքում նրանք չեն կարող օգտվել սոցիալական փաթեթից: Մարդիկ ասում են, որ իրենք երկարացրել են անձնագրերի ժամկետները, օրինակ մի ուսուցչուհի ասաց, որ իր անձնագիրն ուժի մեջ է մինչև 2018-ի օգոստոսը, ինչո՞ւ է պարտադիր այն հենց հիմա փոխել: Ես այս հարցը հրապարակում եմ ու ակնկալում, որ պատկան պետական պաշտոնյան կբացատրի, թե ՝ ինչո՞ւ»:




Լրահոս