«Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցումը, հնարավոր է, ավարտին չհասցվի. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցումը, հնարավոր է, ավարտին չհասցվի: Իշխանություններն արդեն հասկացել են, որ այդ նախագծի համար միջազգային կազմակերպությունները վարկեր չեն տա, և հիմա խոսում են ներդրողներ գտնելու մասին:

Նախարար Վահան Մարտիրոսյանն էլ «Ժամանակ»-ին հայտնեց, որ Արտաշատից Մեղրի հատվածի շինարարության համար 1,5 մլրդ դոլար է պետք, ու թեև նախարարն ասում է, որ ներդրողներ կան, և նրանց հետ բանակցություններ են ընթանում, սակայն եթե իսկապես մասնավոր ներդրող լիներ, ապա շինարարությունը վաղուց պետք է սկսված լիներ»:

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս