Մենք լուծումների կամ փոխզիջումների մասով ժամանակից առաջ ենք ընկնում: Իմ խորին համոզմամբ մենք շատ հեռու ենք այդ փուլից: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը`անդրադառնալով Սերժ Սարգսյանի մատնանշած ցավոտ լուծումին:
Հարցին` Արցախի իշխանությունները 2018-ից հետո ում են տեսնում Ադրբեջանի նախագահի հետ բանակցող անձ` ղարաբաղցի վարչապետ Կարեն Կարապետյանի՞ն, թե՞ Սերժ Սարգսյանին, Ղուլյանը նշեց. «Այս պահին չեմ կարծում, թե մենք բոլոր հարցերի պատասխաններն ունենք: Մենք ի դեմս գործող նախագահի ունենք շատ լավ պատրաստվածություն Ղարաբաղի բանակցային գործընթացում, բայց մենք ունենք նաև պատրաստվածություն այլ առումով»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: