ՖՈՏՈ. Առողջությունը պահպանելու անսովոր տարբերակներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բժշկությունն ու գիտությունը մեզ օրեցօր ավելի ու ավելի նոր հնարավորություններ են տալիս ինքնազգացողությունը լավացնելու համար: Եվ չնայած դրանք մի փոքր տարօրինակ են հնչում, սակայն էֆեկտիվությունն ապացուցված է: Ահա առողջությունը պահպանելու մի քանի անսովոր եղանակներ, որոնք մեր մտքով չեն էլ անցել:

Մեկ բաժակ սուրճից հետո կարճատև քունը հրաշքներ է գործում

Գիտնականներն ապացուցել են, որ մե բաժակ սուրճից հետո կարճատև քունը հրաշքներ է գործում: Այդպիսի էֆեկտի հասնելու համար պետք է սուրճն արագ խմել: Միանգամից դրանից հետո պառկեք քնելու: Մի վհատվեք, եթե Ձեզ միանգամից քնել չհաջողվի, բավական է լիցքաշթափված վիճակում մնալ: 15-20 րոպեից կարող եք վեր կենալ:

Հակաբակտերիալի փոխարեն նախապատվություն տվեք սովորական օճառին

Իրականում չկան գիտական ապացույցներ, որ հակաբակտերիալ օճառն ավելի արդյունավետ է, քան սովորականը: Հետազոտության արդյունքները վկայում են, որ սովորական օճառն ավելի արդյունավետէ և առողջության համար օգտակար:

Ցանկացած հնարավորության դեպքում կանգնած աշխատեք

Գիտնականներն ապացուցել են, որ ամբողջ օրը նստած մնալն ու այդպես աշխատելն ավելի վնասակար է: Անշարժ վիճակը վատ է անդրադառնում սրտանոթային համակարգի վրա: Շարժունակության պակասի հետևանքով արյունը վատ է մակարդվում: Աշխատանքային օրվա ընթացքում պետք է օգտագործեք մկանները մարզելու ցանկացած հնարավորություն:

Կերեք խնձորի կեղևը

Շատ միրգ և բանջարեղեն ուտելը ոչ ոքի չի վնասի: Սակայն պետք է առանձնացնել խնձորը և հատկապես նրա կեղևը:

Գրիչով արված գրառումները լավացնում է մտավոր ունակությունները

Գրիչով գրելն օգնում է կենտրոնացնել հիշողությունն ու ավելի ուշադիր լինել:

Ուտելուց հետո կեոս ժամվա ընթացքում ատամները մի լվացեք

Ուտելուց հետո անմիջապես ատամները լվանալը կարող է հակառակ ազդեցությունը ունենալ: Ցանկալի է միայն բերանը ողողել սովորական ջրով:

Ուրիշի կարծիքը սրտին շատ մոտ մի ընդունեք

Գիտնականները հետազոտությունները վկայում են, որ մարդիկ, ովքեր սովորական են վերաբերվում հասարակության կարծիքին, ավելի երկար են ապրում:




Լրահոս