Հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը կդիմի զինված պայքարի.«Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը կդիմի զինված պայքարի, եթե «Ընտանեկան բռնության մասին» օրենքն ու Քրեական նոր օրենսգիրքը ընդունվեն: «Քրեական նոր օրենսգրքի մեջ հերթական կեղտոտ հոդվածներն են դրել, որի իրավունքը չունեն։ Այնտեղ գրված է, որ միասեռականների պարադին խանգարողը պետք է պատժվի, ով միասեռականներին բան ասի՝ պետք է պատժվի։

Այսինքն՝ մենք միասեռական ընտանիքների, միասեռական ամուսնությունների մասին օրենք չունենք, բայց արդեն Քրեական օրենսգրքի մեջ արդարադատության նախարարությունը մտցրել է, որ նրանց դեմ խոսողները կպատժվեն։ Այսինքն՝ դրվել է փոքրամասնության դիկտատուրա մեծամասնության վրա։ Սա ամբողջը մի ծրագիր է, որը համամարդկային դժբախտության ծրագիր է։

Այն իր մեջ ընդգրկում է «Ընտանեկան բռնության մասին» օրենքը, միասեռականների ազատությունները օրենքով, պապիլոմա վիրուսի դեմ կատարվող պատվաստումները, նույնականացման քարտերը»,-«Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Ստամբոլցյանը»։

Առավել մանրամասն «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս