Լեւոն Արոնյանը մասնակցում է ՖԻԴԵ-ի Գրան Պրիի եզրափակիչ փուլին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Իսպանիայի Պալմա դե Մալյորկայում մեկնարկում է ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին՝ 4-րդ փուլի խաղարկությունը (շվեյցարական մրցակարգ, ինը տուր):

Մրցաշարին մասնակցում է 18 գրոսմայստեր, այդ թվում Լեւոն Արոնյանը (Հայաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Դին Լիժենը (Չինաստան), Պյոտր Սվիդլերը (ՌԴ), Անիշ Գիրին (Նիդեռլանդեր) եւ ուրիշներ:

Նոյեմբերի 15-ին կայացել է մրցաշարի բացման արարողությունը, իսկ այսօր կայանալիք առաջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ:

Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 25-ին:

Աղբյուրը՝ մրցաշարի պաշտոնական կայքի




Լրահոս